շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արման Բաբաջանյանը հրապարակել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ-ի $2 մլն արժողությամբ առանձնատան սեփականության վկայականը

Արման Բաբաջանյանը հրապարակել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ-ի $2 մլն արժողությամբ առանձնատան սեփականության վկայականը

Քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, հրապարակել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ-ի $2 մլն արժողությամբ առանձնատան սեփականության վկայականը․
 
«Սույն փաստաթուղթը հաստատում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով դրանից առաջ կարևորագույն պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում, նախագահի աշխատակազմում, ապա 2018-ին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր որպես վարչապետի թեկնածու, այս տարի մայիս ամսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով։
Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը։
Այլ մանրամասներ այստեղ չեմ ներկայացնի, թե որքան, ում միջոցով և ինչպես է Վիգեն Սարգսյանը բավական պատկառելի գումար Հայաստանից դուրս բերել ԱՄՆ»։

  • Կիսվել: