շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու․ Բաբաջանյան

Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու․ Բաբաջանյան

Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը․
 
«Հակառակորդը գործում է ոչ միայն սահմանին, այլև երկրի ներսում։ Օտարերկրյա գործակալական շղթան սպասում է գործելու իր հերթին։
 
Քաղաքական իշխանությունը իր որոշումներում պետք է ելնի միայն Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելության դիրքերից։
 
Հույս ունեմ, որ հայաստանյան քաղաքական, հասարակական ուժերը մի կողմ կդնեն տարաձայնությունները, քաղաքական, անձնական շահերը, անվերապահորեն կկանգնեն պետականության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում»։

  • Կիսվել: