հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հրապարակ»․ՍԴ աղբյուրի խոսքով որևէ ժամկետ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային պրակտիկան նոնսենս է համարում

«Հրապարակ»․ՍԴ աղբյուրի խոսքով որևէ ժամկետ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային պրակտիկան նոնսենս է համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Միջազգային պրակտիկան, այդ թվում եւ Վենետիկի հանձնաժողովը, նոնսենս է համարում որեւէ ժամկետի` «էսինչ օրը, էսինչ ժամը» մոտեցումը, օրենքը պետք է ընդհանուր կարգավորումներ սահմանի»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերի փաթեթի առնչությամբ, համաձայն որի`  ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում:

Փաստաթղթով սահմանված է վերջին ժամկետ՝ հունվարի 31-ը։ Ինչո՞ւ հատկապես 31-ը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Նախորդ նախագծով սահմանվել էր հոկտեմբերի 31-ը, այս անգամ ամրագրվեց հունվարը։ Փորձում են հասկանալ` ով կգնա, ով կմնա, որ կատարեն հաջորդ քայլը։ Այս ամենը նշանակում է, որ իրենք քաղաքական պրոցես են առաջ տանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: