հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 «Հրապարակ». Կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը չեմ հանդուրժելու

«Հրապարակ». Կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը չեմ հանդուրժելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։ «Շուտով, հիչքոքյան ժանրի մի աշխարհացունց տեքստով, ֆեյսբուքյան տիրույթում։ Բաց չթողնեք»,- գրել էր նա։

Զոհրաբյանը հաստատեց հանձնաժողով դիմելու մտադրությունը․ «Ես միշտ ձեռնպահ եմ մնացել կանանց մեկնաբանելուց մինչ այն պահը, երբ նրանց՝ իմ հանդեպ սեւեռումն այլեւս դառնում է անտանելի, դառնում է վտանգավոր հենց իրենց եւ շրջապատի համար։ Այս անգամ ես, օգտվելով իմ իրավունքից, ԱԺ-ում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողով եմ ներկայացնելու սույն տիկնոջ՝ իմ անձի վերաբերյալ գրառումները, որոնք խախտում են բարեվարքության եւ բարեկրթության բոլոր սահմանները։ Ես որեւէ պարտավորություն չունեմ հանդուրժելու իմ հանդեպ կանացի խորը եւ անանցանելի բարդույթներ ունեցող սույն կնոջ վարքը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարով։

  • Կիսվել: