կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արփի Դավոյանը տեղյակ չէ, որ ՀՀ-ն հետապնդում է հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ

Արփի Դավոյանը տեղյակ չէ, որ ՀՀ-ն հետապնդում է հարուցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ

Տեղյակ չեմ դրանից, այս պահին դրանից տեղյակ չեմ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն՝ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը։

Հարցին՝ ՀՀ-ն Արցախի նախագահների մասով դիմել էր միջազգային դատարան, այդ մասով ի՞նչ նորություն կա՝ Դավոյանը պատասխանեց.«Երբ նորություն լինում է, ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդես են գալիս հայտարարությամբ։ Այնպիսի բան չկա, որի մասին հանրությունը չիմանա։ Դա այնպիսի հարց է, որի վերաբերյալ անընդհատ լինում են հայտարարություններ»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

 

  • Կիսվել: