երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպես ասում էր Վինսթոն Չերչիլը՝  «ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»․ Արփի Դավոյանը՝ իր մասին հրապարակումների մասին

Ինչպես ասում էր Վինսթոն Չերչիլը՝ «ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի»․ Արփի Դավոյանը՝ իր մասին հրապարակումների մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը անդրադարձավ մամուլում իր մասին արվող հրապարակումներին՝ նշելով, որ այդ հրապարակում անողների հետ կհանդիպի իրավական հաթակում։

Արփի Դավոյանը պատվեր համարեց տեղեկությունների տարածումը, թե ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հետեւում ինքն է կանգնած եղել:

«Ո՞վ ունի նման ինֆորմացիա, որ այդպիսի պնդումներով հանդես է գալիս, որտեղի՞ց այդպիսի ինֆորմացիա: Նման պնդում անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, իրավական հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը»,-ասաց նա:

«Այդ մամուլը գրում է այնպիսի բաներ, ինչպիսի պատվերներ ստանում է: Չերչիլն ասում էր՝ ամեն հաչող շան հետեւից, որ քար նետես, տեղ չես հասնի: Այլ բան չունեմ ավելացնելու»,-ասաց նա:

Հարցին, թե նախօրեին ՔՊ փակ հանդիպման ժամանակ այդ հարցը քննարկվե՞լ է վարչապետի հետ, Դավոյանը պատասխանեց. «Փակ հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, եւ ներքին, եւ արտաքին քաղաքականության մասին: Եթե տեղեկություն տալու անհրաժեշտություն է առաջանում, խմբակցության ղեկավարը խոսում է փակ հանդիպման մանրամասների մասին: Եթե խմբակցության ղեկավարը կխոսի, ինքը կմանրամասնի:

Այո, եղել է վերահաշվարկ, եղել են թերություններ, որի մասին հայտարարություն է եղել: Պետք է հասկանալ, ովքեր էին այն մարդիկ, ում էր ձեռնտու նման տեղեկատվություն տարածելը լրատվամիջոցներով: Վերահաշվարկ անելը ժողովրդավարության ցուցիչ է: Եթե վերահաշվարկ է եղել եւ հրապարակվել են դրա արդյունքները, ապա ինչի՞ մասին է խոսքը»:

  • Կիսվել: