կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ցավալի է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի եկել՝ Ձեր թեկնածությունը պաշտպանելու, չեն եկել, որովհետև ամաչում էին Ձեզնից․ Արփի Դավոյանը՝ Էդգար Ղազարյանին

Ցավալի է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի եկել՝ Ձեր թեկնածությունը պաշտպանելու, չեն եկել, որովհետև ամաչում էին Ձեզնից․ Արփի Դավոյանը՝ Էդգար Ղազարյանին

Շնորհավորում եմ,որ Ձեր երկար  կենսագրության վերջին տողը համալրեցիք․  նաև կարող եք հանդես գալ, որպես ՄԻՊ թեկնածու, կարծում եմ դա էր Ձեզ պակասում։

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին աաց ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը՝ դիմելով  ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին։ 

Արփի Դավոյանը հարց հնչեցրեց՝ ինչու նիստին ներկա չեն ընդդիմադիր պատգամավորները․

«Այստեղ պետք է նստած լիներ Սեյրան Օհանյանը, և իր գեներալական ծանրակշիռ խոսքը ասեր, պետք է նստած լիներ Հայկ Մամիջանյանը»։

«Ցավում եմ, որ ընդդիմությունն այսքան իջեցրել է նշաձողը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, որովհետև իրենք  առաջադրել են մարդու, ով ուղղակի չի հրաժարվել, քանի որ բոլոր մարդիկ հրաժարվել են, Դուք չեք հրաժարվել, որովհետև պարապ էիք: Ցավալի է, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ չի եկել և Ձեր թեկնածությունը պաշտպանել, չեն եկել, որովհետև ամաչում էին Ձեզնից, ամաչում եմ ես նաև, որ ՀՀ խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ քննարկումը վերածվեց ծաղրուծանակի»,- ասաց նա:

  • Կիսվել: