Հրաչյա Հակոբյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Արտահերթ ընտրությունների թեման մինչև ճանապարհային քարտեզի իրագործումը սառեցված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քանի դեռ ընդդիմությունը չի ցանկանում, իշխող ուժն օրակարգը թողնելու է մի կողմ, նա նշեց.
«Ինչ է նշանակում «քանի դեռ»: Այսինքն, մենք արեցինք առաջարկ, նրանք մերժեցին, հետո գա մի իրավիճակ, կես տարի հետո, 8 ամիս հետո նրանք ասեն՝ լավ եկեք համաձայնվենք ձեր էն առաջարկին, գնանք ընդառա՞ջ: Ես համաձայն չեմ դրան, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Մենք արդեն մեր որոշումը կայացրել ենք: Մենք իհարկե… լավ այսքանը»,-եզրափակեց իր խոսքը Հակոբյանը։


