շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիմա հնարավոր է անել հնարավորը՝ պահել Շուշին, թող այն դարձնեն գոնե Երուսաղեմի նման քաղաք․ Բագրատյան

Հիմա հնարավոր է անել հնարավորը՝ պահել Շուշին, թող այն դարձնեն գոնե Երուսաղեմի նման քաղաք․ Բագրատյան

Հիմա հնարավոր է անել հնարավորը՝ պահել Շուշին, ադրբեջանցիները թող վերադառնան, բայց մենք էլ վերադառնանք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Թող այն դարձնեն գոնե Երուսաղեմի նման քաղաք: Հնարավոր է հետ ստանալ Հադրութը: Ես կուզենայի նաև Ադրբեջանի հետ քննարկվեր Լաչինի միջանցքը Քարվաճառի միջանցքով փոխարինելու հարցը: Գոնե այս  բաները հնարավոր է խաղաղությամբ անել:

Մնացածն ասեմ, որ թուրքերը չեն թողնելու այնտեղ հանգիստ լինի, ռուսներն էլ չեն զիջելու: Մենք հիմա պետք է բանակը վերականգնենք, դա անելով ժամանակակից ձևով:

Դա տեղի կունենա, եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանի ամբողջ ղեկավարությունը փոխվի՝ հեռանան ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը»:

  • Կիսվել: