ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նույնիսկ եղած սուղ հնարավորություններով 44-օրյա պատերազմի ելքը կարող էր այլ լիներ. Փաշինյան

Նույնիսկ եղած սուղ հնարավորություններով 44-օրյա պատերազմի ելքը կարող էր այլ լիներ. Փաշինյան

Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի ելքը կարող էր այլ լիներ, նույնիսկ եղած սուղ հնարավորություններով կարող էինք այլ ելք ունենալ։ Նման կարծիք Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնանը։

«Եվ մենք պետք է հասկանանք, ինչու այդպես չեղավ, ինչու այլ ելք եղավ։ Մենք պետք է հասկանանք, արդյոք կային ուժեր, որ շահագրգռված էին պատերազմի նման ելքով, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն անեն։ Ես սա չեմ պնդում, բայց հիմա ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնք այս հարցը ինձ մոտ ավելի են արմատավորում։ Հրամաններ են եղել, եթե դա հաստատվի, որ չի լինում բացատրել ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ ռազամական տեսանկյունից։ Եվ ես հուսով եմ, որ մեր իրավապահ մարմինները բավականաչափ օբյեկտիվ կգտնվեն, այս հարցերի պատասխանները գտնելու համար։ Հավատացեք, իշխանություններից ավել ոչ ոք շահագրգռված չէ ճշմարտությունը հայտնաբերելու մեջ»,- նշեց վարչապետը՝ հավաստելով, որ այս հարցերը մինչև վերջ բացահայտվելու են՝ անկախ նրանից, թե ով կընդդիմանա դրան։

Վարչապետը տարակուսանք հայտնեց այն հանգամանքի վերաբերյալ, թե ինչու կոնկրետ ուժեր մինչ այս խոսում էին մեղավորներին պատասխանատվության կանչելու մասին, իսկ հիմա, երբ կոնկրետ գործի շրջանակներում կա ձերբակալված, սկսել են պաշտպանել նրան։

«Ինչու են պաշտպանում, կարող է այդ ուժերը ուզում էին կոնկրետ մարդկանց նշանակեին մեղավոր, հաշվեհարդար տեսնեին նրանց հետ և ասեին` վերջ հարցը լուծված է: Չի լինելու նման բան` ամեն ինչ մինչև վերջին թելը բացահայտվելու է»,- խոսնացավ Փաշինյանը։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: