շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՀՀ նախագահի եւ քաղաքական մեծամասնության միջև պայմանավորվածություն է եղել․ Մարուքյան

ՀՀ նախագահի եւ քաղաքական մեծամասնության միջև պայմանավորվածություն է եղել․ Մարուքյան

 Ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ՀՀ նախագահի եւ քաղաքական մեծամասնության մեջ, որ այդ լիազորությունը նախագահը զիջի կամ չունենա նման լիազորություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախագահի կողմից ստորագրված  ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունը, որով կոնկրոտսահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ որոշումը ուժի մեջ է մտնում առանց ՀՀ նախագահի ստորագրելու՝ հրապարակման հաջորդ օրվանից:

Մարուքյանը նշեց, որ պատրաստվում են վիճարկել այդ հանգամանքը․ «Մենք նախագահին չենք դիտարկում որպես անձ, այլ որպես ինստիտուտ: Եթե վաղը լինի ուրիշ նախագահ, նախագահը պետք է այդ վերահսկող, հակակշռող լիազորությունն ունենա: Ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ՀՀ նախագահի եւ քաղաքական մեծամասնության մեջ, որ այդ լիազորությունը նախագահը զիջի կամ չունենա նման լիազորություն, բայց դա չի նշանակում, որ դա մեզ համար ընդունելի ձեւ է, հետեւաբար մենք վիճարկելու ենք այդ հանգամանքը: Եթե Սահմանադիրը որոշել է, որ ստորագրելու այդ վեևրահսկողական մեխանիզմը լիազորությունը ունենա, ուրեմն դրա մեջ իմաստ կա: Մենք վերադարձնելու ենք այդ լիազորությունը իր տեղը»։

  • Կիսվել: