ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց

ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց

Իսրայելում ՀՀ  դեսպանությունը կոչ է անում Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ տեղափոխվել ավելի ապահով շրջաններ: Այս մասին հայտարարություն է տարածել դեսպանությունը:

 Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային տագնապի դեպքում հնարավոր լինի մեկ րոպեի ընթացքում հասնել ապաստարան: 

Ապաստարանում պետք է մնալ օդային տագնապի ազդանշանի ավարտից հետո առնվազն 10 րոպե:

  • Կիսվել: