երեքշաբթի, հունիս 28
28 / 6 / 2022
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Սույն թվականի մայիսի 27-30 Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը;

՛՛Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, Գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: