ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալեն Սիմոնյանը և ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանը և ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավարը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին եւ գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին:

«Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայրենիքի հզորացմանը միտված մեր երկրում իրականացվող բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»- ասված է ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Հյուրերը ներկայացրել են ՀԲԸՄ Կանադայի կառույցի առաջնահերթությունները՝ ուղենշելով այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվելու են Հայաստանում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը: Այս համատեքստում Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանը ներկայացրել է Սփյուռքում, մասնավորապես, Կանադայում հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ առկա մոտեցումները: ԱԺ նախագահն ընդգծել է, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: