շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր խորին կարեկցությունն ենք հայտնում աֆղան ժողովրդին, որը տուժել է ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ

Մեր խորին կարեկցությունն ենք հայտնում աֆղան ժողովրդին, որը տուժել է ավերիչ երկրաշարժից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է երկրի արևմտյան նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով:

Այս մասին ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն է հրապարակել է X-ի միկրոբլոգում։

«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 2,4 հազարի:

 

  • Կիսվել: