հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Պակիստանն ու Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Պակիստանն ու Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով՝ խախտելով տարածաշրջանում ամիսներ շարունակ տիրող հարաբերական անդորրը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարարը:

Նա նշել է, որ «ճշգրիտ հարվածների» արդյունքում ոչնչացվել է մի քանի թիրախ:

Տեղական ԶԼՄ-ները հայտնել են 26 զոհի մասին: «Իսլամաբադը միշտ ձգտել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, բայց միևնույն ժամանակ, մեր քաղաքացիների անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը»,-ասել է նախարարը։

Աֆղանստանից հայտնել են, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Նաև տեղեկություններ կան, որ Քաշմիրում Պակիստանի ռազմական ուղղաթիռ է վթարվել, զոհվել է 20-ից ավելի մարդ: Պաշտոնական վարկածով՝ պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ «բաց պատերազմ» վարելու մասին: Խավաջա Ասիֆի խոսքով՝ թալիբների կառավարությունն Աֆղանստանում հավաքել է «ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից», սկսել ահաբեկչություն «արտահանել» և խլել Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ 

  • Կիսվել: