երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հետպատերազմական շրջանում ՀՀ-ում շատ հարցեր են ծագել, որոնք պիտի ստանան պատասխաններ. Փաշինյան

Հետպատերազմական շրջանում ՀՀ-ում շատ հարցեր են ծագել, որոնք պիտի ստանան պատասխաններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, անդրադարձավ այն հարցին, թե կա՞ արդյոք Հայաստանում  ներքաղաքական ճգնաժամ:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ներքաղաքական ճգնաժամ ասելով՝ պետք է հասկանանք դրա պարամետրերը: Եթե նկատի ունենք... Կա կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, որոնք կայուն են: Իհարկե, հետպատերազմական շրջանում ՀՀ-ում շատ հարցեր են ծագել, որոնք պիտի ստանան պատասխաններ, կառավարությունը գիտակցում է իր պարտավորությունը՝ այդ հարցերին պատասխանելու իմաստով:

Եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունը որպես գործիք՝ պարպելու լարվածությունը, փոխելու մթնոլորտը, որը հաստատվել է Հայաստանում, ցավոք սրտի, տեսանք, որ ոմանք խորհրդարանական ընտրությունները, որը մերժվում է իրենց կողմից, մտադիր են օգտագործել որպես ռադիկալ գործողություների հարթակ, ինչի արդյունքում կահագնանան մեծ հավանականությամբ նաև արտաքին մարտահրավերները, և այս ամենի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի, այդ է պատճառը, որ, մերժում ստանալով խորհրդարանական ընդդիմությունից, մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզին, մինչև հունիս կիրականացնենք, հետո որոշում կկայացնենք հետագայի համար:

Հարցին՝ ընտրությունների հավանականությունը պահպանվու՞մ է, վարչապետը նշեց. ՛՛Մենք չասացինք՝ չէ որ չէ, ընտրություններ պիտի լինեն պարտադիր, նույն կերպ չենք կարող ասել՝ չէ, չպիտի լինեն:

Եթե քաղաքական դաշտի կամ ընդդիմության մեծ մասը մերժում է այդ օրակարգը, ընտրություն անելու իմաստը կորում է, որովհետև մեր առաջարկն էր՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ձևով դիմել ժողորդին, բայց, ըստ ամենայնի, այն քաղաքական ուժերը, որոնք ամբիոններից ամենավերջին վիրավորանքներն են հղում ժողովրդի հասեցին, տեսնում են, որ դա իրենց համար ձեռնտու ճանապարհ չէ, և շարունակում են գնալ ռադիկալացման ուղիով:

Եթե մենք տեսնենք, որ կա հնարավորություն՝ ձևակերպել համաձայնություն հետպատերազմական իրադրությունը հաղթահարելու շուրջ, մենք երկու ոտքը մի կոշիկը չենք դնի՛՛:

  • Կիսվել: