Հայաստանը շարունակում է հավատալ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն. Միրզոյան
Հայաստանը շարունակում է հավատալ, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները կկարողանան վերականգնել ստատուս քվոն և ապահովել բնակչության անվտանգությունը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կկարողանա վերականգնել ստատուս քվոն և իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն ապահովելու և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», - նշել է Միրզոյանը:



