ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում ռուսական 1 հեռուստաալիք հանրապետական ծածկույթ կստանա, ևս 2-ը՝ մայրաքաղաքային

Հայաստանում ռուսական 1 հեռուստաալիք հանրապետական ծածկույթ կստանա, ևս 2-ը՝ մայրաքաղաքային

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը վերսկսվել է: Նախատեսվում է վարկանիշային քվեարկությամբ մրցույթի հաղթողների ընտրություն:

Նախապես հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար, 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի համար: Սակայն դեկտեմբերին ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր կնքվեց, որի համաձայն՝ ռուսական 1 հեռուստաալիք հանրապետական ծածկույթի արտոնագիր է ստանալու, իսկ ռուսական 2 ալիք՝ մայրաքաղաքային ծածկույթի: Արտոնագրերը լինելու են առանց լիցենզիայի: Այդ մասին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է 1-ով, մայրաքաղաքայինը՝ 9-ից իջնում է 7», - տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը:

  • Կիսվել: