ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանն այսօր միացել է Կրոնական ազատության միջազգային ալիանսին

Հայաստանն այսօր միացել է Կրոնական ազատության միջազգային ալիանսին

Հայաստանն այսօր միացել է Կրոնական ազատության միջազգային ալիանսին: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Հայաստանը այդպիսով դարձել է Ալիանսին անդամակցող 29-րդ երկիրը:

Ալիանսը ստեղծվել է այս տարվա փետրվար ամսին: Դրա ստեղծման նպատակն է, ըստ դեսպանատան, համադրել միևնույն գաղափարախոսություն ունեցող երկրների կառավարությունների ջանքերը կրոնական ազատությունները ապահովելու գործընթացում:

  • Կիսվել: