չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Արաղչին հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Արաղչին հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Այս մասին տեղեկացնում է New York Times-ը։

Նշվում է, որ րանական կողմը պահանջել է, որ ԱՄՆ-ն վերացնի ռազմածովային շրջափակումը և ազատի սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնի պատերազմը բոլոր ճակատներում, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։

Իրանական կողմի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ գործընթացը շատ լավ է ընթանում։

ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ շուտով համաձայնության կհասնեն։ Թրամփը ենթադրել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։

 

  • Կիսվել: