շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Լյուքսեմբուրգում է

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Լյուքսեմբուրգում է

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը գտնվում է Լյուքսեմբուրգում։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահի հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան֊Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը, Արման Եղոյանը և Նիդերլանդներում ու Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը  հանդիպումներ են ունեցել խարհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենի, Արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենի և հանձնաժողովի՝ բոլոր խմբակցությունները ներկայացնող անդամների հետ։

Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը առնչվող մի շարք հարցեր։ Անխտիր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Այս մոտեցումը ամրագրված է նաև Լյուքսեմբուրգի խորհրդարանի ընդունած երեք բանաձևերում, որոնցից վերջինում խորհրդարանը առաջարկել էր կառավարությանը թույլ չտալ խորացնել ԵՄ֊Ադրբեջան հարաբերությունները (խոսքը վերաբերում է ԵՄ֊Ադրբեջան նոր երկկողմ համաձայնագրին, որն այդպես էլ չստորագրվեց) այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։

  • Կիսվել: