ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը. Մարուքյան

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը. Մարուքյան

Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

՛՛Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով պարտավորություն ստանձնած Ադրբեջանի իշխանությունների վրա:

Սա ոչ միայն 21րդ դարի քաղաքակիրթ աշխարհին չհամապատասխանող վարքագիծ է, այլ նաև միջազգային հանցագործություն, որը պետք է բարձրաձայնել բոլոր հարթակներում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: