ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում՛՛:

  • Կիսվել: