ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է

Հանկարծ չնահանջեք, շարունակեք պայքարը․ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեում է

Հիմա Քննչական կոմիտեում եմ, առաջարկում եմ ձեզ շարունակել պայքարը՝ աննկուն, առանց նահանջի, հանուն Հայաստանի ու Արցախի։

Այս մասին Քննչական կոմիտեի բակից հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ամեն ինչ նորմալ է լինելու, սրանց հոգեվարքը վերջանալու է։ Հանկարծ չընկրկեք, չնահանջեք, շարունակեք պայքարը։ Մենք պարտք ունենք առաջին հերթի Արցախին ու ՀՀ-ին»,- ասաց Թևանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության կարմիրբերետավորները փողոցից բերման էին ենթարկել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանանին։ Նրան տարել էին ոստիկանության Էրեբունու բաժին: Քիչ անց Անդրանիկ Թևանայանին տեղափոխել են Քննչական կոմիտե։

  • Կիսվել: