շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը․ Արմեն Սարգսյանը՝ Չինաստանի նախագահին

Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը․ Արմեն Սարգսյանը՝ Չինաստանի նախագահին

անրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք:

«Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ Հայաստանին ցուցաբերած օգնության համար: Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը:

Վստահ եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցությունն ավելի կամրապնդվեն ու կխորանան՝ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

  • Կիսվել: