շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ. Արմեն Սարգսյան

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան:

Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող, հրապարակախոս, պետական այր...

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եվ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն»:

  • Կիսվել: