չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Համաձայն եմ՝ պատերազմին առնչվող մինչև վերջին դետալը պետք է ուսումնասիրվի. Փաշինյանը՝ Մարուքյանի հեղինակած պարիտետային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ

Համաձայն եմ՝ պատերազմին առնչվող մինչև վերջին դետալը պետք է ուսումնասիրվի. Փաշինյանը՝ Մարուքյանի հեղինակած պարիտետային հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Արցախյան վերջին պատերազմին առնչվող պարիտետային հանձնաժողովի ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ թեմայի վերաբերյալ քննարկմանը հրավիրել է Մարուքյանին, սակայն վերջինս չի ներկայացել:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ այս պահին պատերազմին առնչվող հազարից ավելի քրեական գործ կա:

«Քննության քաղաքական մեխանիզմը հստակ դրված է գործող օրենսդրության մեջ, և այդ մեխանիզմը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որը կարող է ձևավորվել օրենսդրության համապատասխան կարգավորումների համաձայն: Կարծում եմ՝ պատերազմի մասին ճշմարտությունը բավականաչափ քննարկվել է, և համաձայն եմ՝ մինչև վերջին դետալը պետք է ուսումնասիրվի»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: