Սա լավագույն զրույցներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ Դոնալդ Թրամփի հետ. Նեթանյահու
Ես ավարտեցի նախագահ Թրամփի հետ հիանալի հանդիպումը։ Երբ ասում եմ հիանալի, դա միայն խոսքեր չեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա, մասնավորապես, նշել է. «Զրույց լիակատար գործընկերությամբ, փոխադարձ աջակցությամբ, Իրանի միջուկային զենք չունենալու ընդհանուր նպատակի, ինչպես նաև այլ նպատակների ըմբռնմամբ։
Սա լավագույն զրույցներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ Միացյալ Նահանգների նախագահի՝ մեր ընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Նրա ամբողջ ավագ թիմը այնտեղ էր, ինչպես նաև մեր ավագ թիմը, և այստեղ նույնպես հնարավորություն էր փոխանակվելու գաղափարներով, ինչպես նաև համակարգելու այն բաները, որոնք կարևոր են Իսրայելի պետության անվտանգության և ապագայի համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:



