երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Երկու ժամ կպահանջվի Իրանի բոլոր խոշոր կամուրջները ոչնչացնելու համար. Թրամփ

Երկու ժամ կպահանջվի Իրանի բոլոր խոշոր կամուրջները ոչնչացնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում սպառնացել է հարվածել Իրանի քաղաքացիական ենթակառույցներին՝ Թեհրանի հետ բանակցությունների տապալման դեպքում։

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանցիները գիտեն, թե ես ինչ կանեմ, եթե նրանք հրաժարվեն համաձայնագիր կնքել։ Կամուրջները կոչնչացվեն։ Բառացիորեն երկու ժամ կպահանջվի բոլոր խոշոր կամուրջները ոչնչացնելու համար»:

Թրամփը հավելել է, որ քաղաքացիական այլ ենթակառուցվածքները կարող են հայտնվել ամերիկյան հարվածների թիրախում։

«Իրանական էլեկտրակայանները ոչնչացնելու համար մեզանից մեկ օր կպահանջվի»,-ասել է նա:

Նշենք, որ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «լավ բանակցություններ» է վարում Իրանի հետ, և համաձայնության հասնելու հնարավորություն կա։ Նա միևնույն ժամանակ զգուշացրել է, որ եթե բանակցություններն արդյունք չտան, ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարվածները։

  • Կիսվել: