չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ. Էրդողան

Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ. Էրդողան

Իրաքը պատրաստ է Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Անկարայում Իրաքի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Իրաքի վարչապետը հայտարարել է․ «Մենք կարող ենք Թուրքիային մատակարարել 1 միլիոն բարել նավթ։ Կախված մի եղեք ուրիշներից»։ «Այո, որևէ մեկից կախված լինելու անհրաժեշտություն չկա․ մեր հարևանը մեր կողքին է»:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ իրաքյան 1 միլիոն բարել նավթի մատակարարումը թույլ կտա բավարարել երկրի էներգետիկ կարիքների մի մասը։

  • Կիսվել: