Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4,333-ի
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը հասել է 4,333-ի, վիրավորվել է 12,236 մարդ, հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Աջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ հարձակումների հետևանքով զոհվել է 135 բժշկական աշխատող, ևս 410-ը՝ վիրավորվել։
Վիրավորվել է ընդհանուր առմամբ 263 շտապօգնության անձնակազմի անդամ և 147 բժշկական աշխատող։



