2026-ի առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12 տոկոս. նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը սոցցանցի իր էջում գրել է, որ 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%:
«Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ կարգին է։
Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%: Նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի։
Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու»,-նշել է նա:


