չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Կիևը պետք է փոխհատուցի վնասը. Արաղչին՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման մասին

Կիևը պետք է փոխհատուցի վնասը. Արաղչին՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման մասին

Իրանը սրացման չի ձգտում, սակայն հստակ հասկացրել է, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Պատճառված վնասը պետք է փոխհատուցվի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ամփոփելով ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հեռախոսազրույցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարն իրանցի գործընկերոջը հավաստիացրել էր, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և որ Կիևը չի ձգտում էսկալացիայի:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանը Ուկրաինային մեղադրել է Կասպից ծովում իրանական նավին հարվածելու համար։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող նավերին, որոնք, նրա խոսքով, իբր ներգրավված էին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման մեջ։

  • Կիսվել: