կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրիգորյանն ու Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղարը կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը

Գրիգորյանն ու Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղարը կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
 
ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում:
 
Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ստեղծված իրավիճակի հետևանքները: Զրուցակիցները կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը:
 
Երկուստեք ընդգծվել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
 
 

  • Կիսվել: