ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ․ Իվետա Տոնոյանը՝ սպասվող հանրահավաքի մասին

Գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ․ Իվետա Տոնոյանը՝ սպասվող հանրահավաքի մասին

Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամը 18։00-ին Ազատության հրապարակում «Հայրենիք», Հ․ Յ․ Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հանրահավաք են անցկացնելու։ Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցներում իրենց քիչ առաջ տարածած հայտարարությունը վերահաստատեց նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նկատեց, որ երկու կուսակցությունների հետ ԲՀԿ-ի համագործակցությունը մի քանի ամսվա պատմություն ունի։

«Մեր համագործակցությունը արդյունավետ առաջ է գնացել աշխատանքային խմբի ձևաչափում, այս ընթացքում բազմաթիվ նախաեռնություններ կյանքի են կոչվել, գնահատականներ են հնչեցվել, և այժմ գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ», - հայտարարեց Տոնոյանը։

Նրա խոսքով, վերջին շրջանում հանրության լայն շերտերի հույսերը իրականություն չեն դարձել, խոստումներն այնդպես էլ կյանքի չեն կոչվել։ «Կա հանրային լայն դժգոհություն, և հանրության ձայնը լսելի դարձելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք։ Դրա օրակարգի ելույթների հետ կապված մանրամասներ առաջիկայում կհայտնենք», - հավելեց Տոնոյանը։

Հարցին, թե մտավախություն ունե՞ր ԲՀԿ-ն, որ չի հաջողվի մեծաքանակ հանրահավաք անցկացնել, ինչի պատճառով էլ միացել է երկու ուժերին, Տոնոյանը պատասխանեց, որ նման մտավախություն չկա, և ԲՀԿ-ն հանրային վստահություն է վայելում, պարզապես երկու ուժերի հետ կա համագործակցություն, որի շրջանակներում էլ նպատակահարմար են գտել հանդես գալ միասնական օրակարգով։

  • Կիսվել: