չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ պատերազմական հանցագործությունների համար: Հաագայի հատուկ տրիբունալը նրան մեղավոր է ճանաչել 96 քաղաքական սպանության, ինչպես նաև անմեղ մարդկանց խոշտանգումների, հետապնդումների և կամայական կալանքներիի համար: 58-ամյա Թաչին, ըստ dpa լրատվական գործակալության, հանգիստ է ընդունել դատավճիռը: Ավելի վաղ նա հայտարարել էր իր «լիակատար անմեղության» մասին:

Մեղադրող կողմը Թաչիի համար պահանջել է 45 տարվա ազատազրկում: Պաշտպանությունը պնդել է արդարացում: Երեք տարի տևած դատավարության ընթացքում ցուցմունք է տվել մոտ 300 վկա, գործընթացին մասնակցել է 155 տուժած:

Ըստ մեղադրանքի՝ Թաչին և ևս երեք մեղադրյալ Կոսովոյի ազատագրական բանակի ղեկավարության անդամներ էին, որը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար:

2008-2020 թվականներին Թաչին եղել է Կոսովոյի վարչապետ, արտաքին գործերի նախարար և նախագահ: Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ միջազգային դատախազները մեղադրանք են առաջադրել նրա դեմ:

Կոսովոյի պատերազմի պատճառով զոհվել է ավելի քան 13000 մարդ, շատերը դեռևս անհետ կորած են համարվում:

  • Կիսվել: