չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Եկեղեցուն վերաբերող դրույթները Սահմանադրության տեքստի նախագծում առկա են․ Սրբուհի Գալյան

Եկեղեցուն վերաբերող դրույթները Սահմանադրության տեքստի նախագծում առկա են․ Սրբուհի Գալյան

Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթները Սահմանադրության տեքստի նախագծում կան։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
 
«Եկեղեցու մասին նշումը, այս պահի դրությամբ, Սահմանադրության տեքստի նախագծում առկա է»,- ասաց Գալյանը։
Նա հատուկ ընդգծեց՝ այն, ինչ ասում է, այս պահի դրությամբ է։ Հավելեց՝ նոր սահմանադրության տեքստը, որ կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ, որն անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով։

  • Կիսվել: