կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Գործադիր իշխանությունում կան նախարարներ, որոնց գործունեությունից գոհ չենք. Արկադի Խաչատրյան

Գործադիր իշխանությունում կան նախարարներ, որոնց գործունեությունից գոհ չենք. Արկադի Խաչատրյան

Գործադիր իշխանությունում կան նախարարներ, որոնց գործունեությունից «Լուսավոր Հայաստանը» և հասարակությունն ընդհանրապես, մեղմ ասած, գոհ չեն։ Այս մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Սակայն, նա չցանկացավ անուններ նշել։ Միայն ասաց, որ իրենք նախատեսում են գրավոր դիմել կառավարություն՝  խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդական թևի երիտասարդները կոչով դիմել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը պահանջող գործընթաց սկսելու համար, քանի որ ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս դա:

 

  • Կիսվել: