շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում չի կարող լինել․ Գոռ Աբրահամյան

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում չի կարող լինել․ Գոռ Աբրահամյան

 Որևէ պատգամավորի, այդ թվում նաև Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու քաղաքական որոշում: Այս մասին ֆեյսբուքում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

«Նման որոշումները կայացվում են բացառապես քրեական դատավարության շրջանակներում՝ ելնելով նրանից, թե որքանով է գլխավոր դատախազը քննության ընթացքում հավաքված ապացույցները բավարար կամ անբարարար գնահատում նման միջնորդության հիմնավորվածության տեսանկյունից:

Հետևաբար անիմաստ է իրադարձություններից առաջ ընկնելով, բացառապես քրեադատավարական պրոցեսները քաղաքականացնելու փորձերը:

Եթե նման հարցով Ազգային ժողովին միջնորդություն ներկայացվելու դատավարական հիմքերը լինեն, դատախազությունը հանրությանը կտեղեկացնի այդ մասին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ այսօր հայտնել էինք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր, թե երեքշաբթի գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությամբ։

Նշենք, որ InfoPort.am-ի  տեղեկություններով այդ հարցով ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 16ին։

 

 

  • Կիսվել: