չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

NEWS.am–ի տեղեկություններով, քիչ առաջ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։

ԿԸՀ-ն կշարունակի քննել Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու պահանջով:

Հիշեցնենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտնել էր՝ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

 

  • Կիսվել: