հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գլենդելի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացրել

Գլենդելի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացրել

ԱՄՆ Գլենդել քաղաքում ամերիկահայերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի հյուպատոսության շենքի առջև:

Ացիայի մասնակիցներից մեկն իր խոսքում նշեց. «Կասկածից վեր է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները  դե ֆակտո տանում են թուրքամետ քաղաքականություն, պատրաստ են բարեկամություն անել մի ձեզի հետ, ուր մինչեւ հիմա կալանքի տակ է պահում մեր ռազմագերիներին: Այն հայը, որը գիտակցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի է, որ Հայաստանի պետականությունն անսակարկելի արժեք է, պետք է իջնի փողոց, մասնակից դառնա հայ ժողովրդի ապագայի կերտմանը: Հիմա է հայրենիքը փրկելու ժամանակը»:

 

  • Կիսվել: