ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գերիների վերադարձի հարցով աշխատում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ. Զախարովա

Գերիների վերադարձի հարցով աշխատում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ. Զախարովա

Գերիների վերադարձի հարցով ռուսական կողմն աշխատում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, այդ թվում` ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների գծով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։

 Նա հիշեցրեց` բոլորովին վերջերս ռուս խաղաղապահների միջնորդության շնորհիվ տեղի ունեցավ հերթական փոխանակումը. տուն վերադարձան մեկ ադրբեջանցի և հինգ հայ: 

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումն է, այս մասին են խոսել ՌԴ նախագահը և ԱԳ նախարարը»,- ասաց նա: 

 

  • Կիսվել: