ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico

Գազով հարուստ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կոչերն աճում են՝ էթնիկ զտումների մտավախությունների պատճառով.Politico

«Ադրբեջանի կայծակնային հարձակումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայկական անկլավի վրա մեծացնում է ճնշումը ԵՄ-ի վրա՝ վերանայելու իր վիճելի գազային համաձայնագիրը էներգետիկ հարուստ երկրի հետ՝ պոտենցիալ բարդացնելով դաշինքի ջանքերը՝ հեռանալ ռուսական էներգակիրների արտահանումից»,- գրում է Politico-ն։

«Չորեքշաբթի օրը Ադրբեջանը փաստացի հարկադրեց կապիտուլյացիայի ենթարկվել անջատողական տարածաշրջանի զինված ուժերին... Սա հանգեցնում է Բրյուսելի վրա աճող ճնշման՝ վերանայելու Ադրբեջանի հետ իր շահութաբեր գազային գործարքը, որը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անձնական նախագիծն է:

Անցյալ հուլիսին, Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո, նա թռել էր Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այդ երկիրը անվանելով «հուսալի եւ վստահության արժանի գործընկեր» ռուսական հանածո վառելիքից հրաժարվելու մրցավազքում:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը ԵՄ մատակարարել մոտ 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ բլոկի տարեկան կարիքների մոտ 18 տոկոսը։ Բացի այդ, համաձայնեցվել են արևային և ջրածնային էներգիայի մի շարք նախագծեր՝ բավարարելու ԵՄ-ի մաքուր էներգիայի աճող պահանջարկը:

Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանն ուշադիր հետեւում է այդ հարաբերություններին եւ մի քանի անգամ քվեարկել է Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ սահմանափակումներ և արգելքներ սահմանելու օգտին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում նրանց դերի համար:

Վերջին հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել «ռազմական էսկալացիան որպես պատրվակ՝ տեղի բնակչությանը հարկադրաբար տեղահանելու համար»:

«Շարունակվող հարձակման անհապաղ դադարեցման բացակայության դեպքում մենք կոչ ենք անում Խորհրդին հիմնովին վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ այս լույսի ներքո և դիտարկել Ադրբեջանի պատասխանատու իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը»,-նշել են Եվրախորհրդարանում:

Ֆրանսիացի պատգամավոր և էներգետիկ հանձնաժողովի անդամ Ֆրանսուա-Քսավյե Բելամին երեքշաբթի հայտարարել է, որ նույն օրը, Լեռնային Ղարաբաղի վրա օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել. «Մենք պետք է հիմա պատասխանենք անհապաղ պատժամիջոցներով: Մենք իրավունք չունենք վտանգելու միջազգային իրավունքը և այն սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել է Միությունը՝ գազի փոքր մատակարարումների դիմաց»։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ հոլանդացի պատգամավոր Թայս Ռոյտենը նաև կոչ է արել ֆոն դեր Լեյենին «կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնագիրը և նախագահ Ալիևին ենթարկել ամբողջական պատժամիջոցների»:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում POLITICO-ի հարցին՝ ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն հրաժարվել է մեկնաբանել պատժամիջոցների կոչերը, որոնք պետք է միաձայն հաստատվեն բոլոր անդամ երկրների կողմից, սակայն ասել է, որ դաշինքը դեռևս կշռադատում է իրավիճակը և հետագա քայլերը: «Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ Ղարաբաղից տեղի բնակչության բռնի գաղթի համար»,- ասել է նա։ «ԵՄ-ն շատ ուշադիր հետևում է իրավիճակին։ Եվ անդամ երկրները կորոշեն հետագա քայլերն այս համատեքստում, ելնելով տեղում իրադարձությունները զարգանումից»:

ԵՄ էներգետիկայի գլխավոր տնօրինության ներկայացուցիչները նույնպես հրաժարվել են մեկնաբանություններից:

Բաքվում գործող «Թոփչիբաշով» վերլուծական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովի խոսքով, պատժամիջոցների կանխատեսելի կոչերն արդեն իսկ ներառված են Ադրբեջանի պլանների մեջ: Նրա խոսքով, «ռազմական հարձակումը նախատեսված էր շատ արագ տեմպերով իրականացնելու նախքան ամբողջ միջազգային հանրության մոբիլիզացումը Ադրբեջանի դեմ»։

  • Կիսվել: