շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գազատարն անցնում է ՀՀ տարածքով. Գրիգորյանը՝ Կիրանցում ստեղծված իրավիճակի մասին

Գազատարն անցնում է ՀՀ տարածքով. Գրիգորյանը՝ Կիրանցում ստեղծված իրավիճակի մասին

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային ՀԸ-ի եթերում  անդրադարձավ Կիրանց գյուղում ստեղծված իրավիճակին:

Նա, մասնավորապես, նշեց. «Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չունենք։ Իրականության մեջ մենք ստանում ենք այն, ինչ Հայաստանինն է և սահման ենք գծում։ Սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորությունով լուծումն է։

Կիրանցում ճանապարհի մասով լուծումներ ունենք։ Այս պահին ճանապարհի խնդիր չկա, երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ Կիրանցում չորս շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով չեն մնում ՀՀ-ին՝ մեկը տուն է, երկրորդը կացարան, երրորդը չաշխատող խանութ-վագոն, չորրորդը՝ ավտոտնակ:

Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհ ենք կառուցելու, որն ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Այս գործընթացով մենք ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»։

  • Կիսվել: