Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են «անարդար» վերաբերմունքից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի հին գվարդիան՝ ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։ Հնարավո՞ր է նման բան․ երեկ հարցրինք Նաիրա Զոհրաբյանին։ Նա ասաց․ «Ինձ զարմացնում է, որ տարբեր քաղաքական ուժեր, անձինք, երկրի համար կարևորագույն օրակարգերը մոռացած, զբաղված են Նաիրա Զոհրաբյանի անձով։ Ի հիասթափություն շատ-շատերի, Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները հրաշալի են, ո՛չ աշխատանքային, ո՛չ մարդկային խնդիր չկա։ Եվ ես ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մտադրություն և ցանկություն չունեմ»։


