երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը. Իվետա Տոնոյան

Ընտրական օրենսգիրքը վերջին լրամշակված տարբերակով ներկայացնելուց հետո, մենք այս հարցի հետ կապված քաղաքական քննարկում դեռևս չենք ունեցել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքի փոփոխության հարցին:

Դիտարկմանը, թե ով է լինելու ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ով է գլխավորելու ցուցակը, Իվետա Տոնոյանն ասաց, որ քննարկում չեն ունեցել, բայց վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ԲՀԿ ցուցակը:

Նրա խոսքով՝ այս պահին իրենք որևէ բովանդակային քննարկման դաշտ այս իշխանության հետ չեն մտնելու:

«Այսինքն՝ մեզ համար, սկզբունքորեն միևնույն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հի՞ն, թե նոր: Կարևորն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով, օրինակ, ընտրությունների օրը չտեղափոխվի, կամ քաղաքական այլ գործընթացները չփորձեն հարմարեցնել Ընտրական օրենսգրքի «բարեփոխումների» հետ»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենց համար, ցանկացած ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հանգամանքը նախընտրելի է այն առումով, որ իրենք՝ որպես կայացած քաղաքական ուժ, որևէ խնդիր չեն տեսնում այս հարցում։

  • Կիսվել: