ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գագիկ Ջհանգիրյանը լիազորությունների չարաշահման ինքնախոստովանական դիտարկումներ է արել. Վարդևանյան

Գագիկ Ջհանգիրյանը լիազորությունների չարաշահման ինքնախոստովանական դիտարկումներ է արել. Վարդևանյան

Դատական համակարգի այն չնչին հույսերը, որոնք առհասարակ մեր որոշ հայրենակիցներ կարող էին ունենալ, որ դատական համակարգը գործող է, արդար է, այսօր այդ բոլորը հույսերը ոչնչացվեցին։ Այս մասին այսօր հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ խոսելով այսօր ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի կողմից ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի աղմակահարույց ձայնագրության մասին։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Լսո՞ւմ եք՝ ինչպես է արտահայտվում ԲԴԽ-ի մասին՝ մի կառույցի, որտեղ ինքը որպես իրավաբան-գիտնական ընտրվել էր։ Սա մի ամբողջ իրավաբանական մասնագիտական համայնքի համար այնպիսի մեծ հարված է։ Եվ սա իրավաբան-գիտնական, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողն է՛՛։

Վարդեւանյանի խոսքով՝ այդ ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021 թ. հունիսի ընտրությունները զրո աստիճանի լեգիտիմություն ունեն. ՛՛Որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանի ընտրության ժամանակացույցը նայեք, երբ ինքը ընտրվեց ԱԺ-ի կողմից եւ դրանից հետո սկսվեց նախընտրական շրջանը։ Ինքն ասում է՝ իր վզին դրել են, որ ինքն այդ գործը պետք է անի, գործն էլ այն է, որ Քոչարյանը եւ ՛՛Դաշնակցությունը՛՛ չգան իշխանության՛՛:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Ջհանգիրյանն ի սկզբանե լեգիտիմ չի եղել այդ պաշտոնում եւ պետք է հեռանա: ՛՛Սահմանադրականության խնդիր էլ կար, բայց ՍԴ-ն շատ դաժան ձեւով սպառեց իրեն։ Ջհանգիրյանը չի կարող պաշտոնավարել։ Պատկերացնու՞մ եք, որ ԵՄ դեսպանը գա ու նստի մի մարդու հետ, որը պատմում է առյուծի եւ գազանների պատմություններ՛՛,-ասաց նա:

Նա նաեւ հավելեց, որ Ջհանգիրյանը լիազորությունների չարաշահման ինքնախոստովանական դիտարկումներ է արել. ՛՛Ջհանգիրյանն ասել է, որ ինքը կարող է գործեր տոռմուզ տալ եւ ընթացք տալ՛՛:

 

 

  • Կիսվել: