ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, որից հետո հանդես կգան հայտարարությամբ

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը նիստ կհրավիրի, որից հետո հանդես կգան հայտարարությամբ

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: Այս մասին բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հեռախոսազրույցում:

«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ»-գրել է Վարդանյանը՝ իր «Ֆեյսբուք»-ի էջում:

Պատգամավորի խոսքով՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ քննարկել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների դեմ Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան:

«Եվս մեկ անգամ փաստեցի, որ Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակման միակ նպատակը Արցախի Հանրապետության հայաթափումն է, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար»,-նշել է Վարդանյանը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը, ով երեկ վերընտրվել է Սենատի անդամ, իր հերթին հայտնել է, որ պատրաստվում է հրավիրել բարեկամական խմբի նիստ, որից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

 

 

  • Կիսվել: