հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»,- գրել  է պատգամավոր Բուայեն ֆեյսբուքում՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել  Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում:

«Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը:

  • Կիսվել: